ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դոկերտին հայտարարել է, թե «առանց Ադրբեջանի Եվրոպայում չէին լինի անվտանգություն և խաղաղություն»

Դոկերտին հայտարարել է, թե «առանց Ադրբեջանի Եվրոպայում չէին լինի անվտանգություն և խաղաղություն»

«Առանց Ադրբեջանի չէին լինի անվտանգություն եւ խաղաղություն Եվրոպայում»։ Այս հայտարարությունն արել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտաքին գործերի գրասենյակի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հարցերով խորհրդարանական կապերի Համագործակցության եւ զարգացման գծով պետական քարտուղարի տեղակալ Լեո Դոկերտին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ։

APA-ի համաձայն՝ Դոկերտին հայտնել է, որ «Ադրբեջանը հիանալի երկիր է»։ Նա գոհունակություն է հայտնել իր այցից եւ ընդգծել, որ հպարտանմում է երկու երկրների միջեւ հարաբերությունների հարուստ պատմությամբ։ Հյուրը նշել է, որ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը դրական է վերաբերվում տարածաշրջանային խաղաղության եւ կայունության գործում կատարվող ցանկացած ավանդին եւ հպարտանում է Ադրբեջանի հետ շատ կարեւոր քաղաքական, տնտեսական, առեւտրային եւ էներգետիկ հարաբերությունների գոյությամբ։

Լեո Դոկերտին ընդգծել է, որ «Ադրբեջանը ոչ միայն Եվրոպա էներգակիրների կարեւոր մատակարար է, այլեւ Հարավային Կովկասի կարեւոր եւ պատասխանատու երկիր, եւ առանց Ադրբեջանի չէին լինի խաղաղություն եւ կայունություն Եվրոպայում»։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: