ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատում Արցախին, Հայաստանին ու Հայ Դատի գծով Կիպրոսի ցուցաբերած ամուր զորակցությունը

Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատում Արցախին, Հայաստանին ու Հայ Դատի գծով Կիպրոսի ցուցաբերած ամուր զորակցությունը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Կիպրոսի նախագահի ներկայացուցիչ Ֆոտիս Ֆոտիուի և Լիբանանում Կիպրոսի դեսպան Պանայոտիս Կիրիակոսի հետ հանդիպմանն իր գնահատանքն է հայտնել Արցախին, Հայաստանին ու Հայ Դատի գծով Կիպրոսի պետության ցուցաբերած ամուր զորակցության կապակցությամբ: Այս մասին  տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, այս առաւօտ, Անթիլիասի Մայրավանքին մէջ ընդունեց այցելութիւնը Կիպրոսի նախագահին ներկայացուցիչ Ֆոդիս Ֆոդիուին, ընկերակցութեամբ Լիբանանի մօտ Կիպրոսի դեսպան Փանայոթիս Քիրիաքոսին:

Ներկայացուցիչը Վեհափառ Հայրապետին փոխանցեց Կիպրոսի նախագահին եւ կառավարութեան բարեմաղթութիւնները։ Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադառնալու Կիպրոսի հայ համայնքին, ինչպէս նաեւ Լիբանանի ներկայ ընկերատնտեսական ու քաղաքական կացութեան:

Նորին Ս. Օծութիւնը ողջունելով պետութեան ներկայացուցիչին այցելութիւնը՝ յիշեցուց, որ Կիպրոսի հայ համայնքը միշտ եղած է պետութեան կողքին եւ զօրակից կիպրական հարցի արդար լուծման: Ան միաժամանակ իր գնահատանքը յայտնեց Արցախին, Հայաստանին ու Հայ Դատին գծով Կիպրոսի պետութեան ցուցաբերած ամուր զօրակցութեան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: