երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Առաջին անգամ Իտալիայում կորոնավիրուսից ապաքինվածները վարակակիրներից շատ են. Worldometers

Առաջին անգամ Իտալիայում կորոնավիրուսից ապաքինվածները վարակակիրներից շատ են. Worldometers

Համաձայն Worldometers կայքի տվյալների՝ Իտալիայում կորոնավիրուսից ապաքինվածների ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է վարակակիրների թիվը:

Նշվում է, որ վերջին մեկ օրում Իտալիայում ապաքինվել է 8014 մարդ՝ բուժված հիվանդների ընդհանուր ցուցանիշը հասցնելով 93 245-ի: Մինչդեռ ներկա պահին ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 91 528 մարդ: Ապաքինվածների տվյալների հաշվին 6939-ով կրճատվել է վարակակիրների թիվը:

Համաճարակի բռնկման պահից ի վեր կորոնավիրուսից Իտալիայում մահացել է 29 684 մարդ: Վերջին մեկ օրում այդ ցուցանիշն ավելացել է 369-ով, մինչդեռ նախօրեին մահացության 24-ժամյա ցուցանիշը կազմել էր 236: Մեկ օրում գրանցվել է վարակման 1444 նոր դեպք, ընդհանուր առմամբ, մարտի կեսերից մինչ օրս վարակվել է 214 457 մարդ:

  • Կիսվել: