Արաղչին ժամանել է Ստամբուլ՝ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նիստին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու «3+3» ձևաչափով տարածաշրջանային հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Նախքան Թուրքիա այցելելը Արաղչին մեկնել էր Լիբանան, Սիրիա, Սաուդյան Արաբիա, Կատար, Իրաք, Օման, Հորդանան և Եգիպտոս՝ այդ երկրների ղեկավարների հետ խորհրդակցություններ անցկացնելով Գազայում և Լիբանանում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ։
«3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ նիստն անցկացվում է Ստամբուլում՝ հոկտեմբերի 18-ին։