շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ապրիլի 1-ից Ռուսաստանը մեկ ամսով կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Ապրիլի 1-ից Ռուսաստանը մեկ ամսով կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Ապրիլի 1-ից Ռուսաստանը մեկ ամսով կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, գրում է BBC-ն:

Նշվում է, որ Անվտանգության խորհուրդը նախագահող երկիրը փոխվում է ամեն ամիս։ Մարտին Մոզամբիկն էր, մայիսին Ռուսաստանին կփոխարինի Շվեյցարիան։ Ռոտացիան արվում է Անվտանգության խորհրդի անդամ երկրների կազմից՝ այբբենական կարգով և դրանում քաղաքական բաղադրիչ չկա։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք մտահոգված են ապրիլին Անվտանգության խորհրդում Ռուսաստանի առաջիկա նախագահությամբ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը կօգտագործի իր բոլոր իրավունքները՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ, միաժամանակ մնալով այդ կազմակերպության պատասխանատու անդամ։

 

  • Կիսվել: