շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Դեկտեմբերի վերջին ԱՊՀ երկրների ղեկավարները կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում

Դեկտեմբերի վերջին ԱՊՀ երկրների ղեկավարները կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում

Դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Դեկտեմբերի վերջին, ձևավորված ավանդույթի համաձայն, Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական, բարեկամական հանդիպումը»,- ասել է Ուշակովը։

Նրա խոսքով, նախատեսվում են նաև այլ ձևաչափով մի քանի հանդիպումներ։

 

  • Կիսվել: