շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու հարցը

ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու հարցը

 

Այսօր տեսակոնֆերանսի ռեժիմով տեղի է ունեցել անօրինական միգրացիայի դեմ պայքարում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության մասին համաձայնագրի մասնակից պետությունների համատեղ հանձնաժողովի 25-րդ նիստը։ Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկանում ենք ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:

ԱՊՀ երկրների ներկայացուցիչները քննարկել են անօրինական միգրացիայի դեմ պայքարն ուժեղացնելու առաջարկները։ 

՛՛Համատեղ հանձնաժողովի անդամները քննարկել են անօրինական միգրացիայի դեմ պայքարի մարմինների փոխգործակցության ամրապնդման և գործունեության համակարգման ապահովման վերաբերյալ առաջարկությունները։ Մշակվել են մոտեցումներ, որոնք կօգնեն կատարելագործել ԱՊՀ անդամ պետություններում միգրացիոն օրենսդրության վերաբերյալ տեղեկությունների փոխանակման մեխանիզմը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ մասնակիցները քննարկել են ԱՊՀ-ի ներսում ռեադմիսիայի (առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման) վերաբերյալ գործող երկկողմ համաձայնագրերի կնքման և գործնական իրականացման ընթացքում ծագող խնդրահարույց հարցերը, ինչպես նաև այդ խնդրի վերաբերյալ մեթոդական առաջարկությունների նախագծի նախապատրաստման վերաբերյալ առաջարկությունները։ Քննարկվել է նաև հանձնաժողովի 2023 թվականի աշխատանքային պլանի նախագիծը։

Նշենք, որ այսօր տեսակոնֆերանսի ռեժիմով տեղի է ունեցել անօրինական միգրացիայի դեմ պայքարում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության մասին համաձայնագրի մասնակից պետությունների համատեղ հանձնաժողովի 25-րդ նիստը։ Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

  • Կիսվել: