երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Անթույլատրելի է Սաակաշվիլիի նկատմամբ «անհամաչափ հարկադրանքի միջոցներ» կիրառելը»․ Զելենսկի

«Անթույլատրելի է Սաակաշվիլիի նկատմամբ «անհամաչափ հարկադրանքի միջոցներ» կիրառելը»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն։

«Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցում ես ընդգծել եմ, որ Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Սաակաշվիլիի իրավունքները պետք է լիովին երաշխավորվեն միջազգային նորմերին համապատասխան»,-գրել է Զելենսկին իր Twitter-ի էջում։ Բացի այդ, ըստ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության, Զելենսկին հայտարարել է, որ անթույլատրելի է Սաակաշվիլիի նկատմամբ «անհամաչափ հարկադրանքի միջոցներ» կիրառելը։

Ղարիբաշվիլիի պատասխանը շատ կոշտ է եղել։ Հեռախոսազրույցի ժամանակ նա ասել է, որ անթույլատրելի է Ուկրաինայի քաղաքացիների, այդ թվում՝ Միխայիլ Սաակաշվիլիի միջամտությունը երկրի ներքին գործերին։ «Վրաստանի կառավարության ղեկավարը հեռախոսազրույցի ընթացքում Միխայիլ Սաակաշվիլիի անօրինական գործողությունները գնահատել է որպես սադրանք, ապակառուցողական քայլ, որը սպառնում է երկրի կայունությանը, եւ ասել է, որ Ուկրաինայի քաղաքացիների միջամտությունը Վրաստանի ներքին գործերին անընդունելի է»․ժասվում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Միաժամանակ Ղարիբաշվիլին փաստացի բացառել է Սաակաշվիլիի մոտ ուկրաինացի բժիշկներին ընդունելու հնարավորությունը։ Վարչապետն ընդգծել է, որ «նախկին նախագահի առողջական վիճակի մասին հոգում են վրացի պրոֆեսիոնալ եւ բարձր որակավորում ունեցող բժիշկները»։

  • Կիսվել: