ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Անտիգուան եւ Բարբուդան կքվեարկեն բրիտանական միապետին պետության ղեկավարի պաշտոնից հեռացման օգտին

Անտիգուան եւ Բարբուդան կքվեարկեն բրիտանական միապետին պետության ղեկավարի պաշտոնից հեռացման օգտին

Անտիգուայի եւ Բարբուդայի վարչապետը հայտարարել է, որ Կարիբյան ավազանի ժողովուրդը հանրաքվե կանցկացնի հարցի շուրջ՝ արդյո»ք այն հանրապետություն կդառնա եւ կհեռացնի թագավոր Չարլզ III պետության ղեկավարի պաշտոնից առաջիկա մի քանի տարիներին, փոխանցում է CNN-ը։
Նախկին բրիտանական գաղութը Միացյալ Թագավորությունից անկախություն էր ձեռք բերել 1981-ին, սակայն Միացյալ Թագավորությունից դուրս գտնվող 14 երկրներից մեկն է, որտեղ պետության ղեկավարը բրիտանական միապետն է: Այն նաեւ 56 անդամ ունեցող կազմակերպության՝ Համագործակցության մասն է, որի կազմում հիմնականում նախկին բրիտանական տարածքներն են։

Երբ շաբաթ օրը Չարլզ III պաշտոնապես Անտիգուայի եւ Բարբուդայի թագավոր հռչակվեց, վարչապետ Գասթոն Բրաունը ITV News-ին հայտել էր, որ առաջիկա երեք տարում նախատեսում է հանրաքվե անցկացնել երկրի՝ հանրապետություն դառնալու վերաբերյալ:

«Սա հարց է, որը պետք է հանրաքվեի դրվի՝ ժողովրդի կողմից որոշվելու համար»,- ասել էր նա՝ հավելելով, որ դա «միապետի նկատմամբ որեւէ անհարգալից վերաբերմունք չի նշանակում։ Դա թշնամական ակտ չէ»: Նա պարզաբանել էր, որ դա կդառնա վերջին քայլն «անկախության շրջանն ավարտելու եւ իսկապես ինքնիշխան պետություն դառնալու ճանապարհին»։

  • Կիսվել: