ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Անսպասելի այցով Կիև է ժամանել Ջոնսոնը. ընթանում է նրա և Զելենսկիի հանդիպումը

Անսպասելի այցով Կիև է ժամանել Ջոնսոնը. ընթանում է նրա և Զելենսկիի հանդիպումը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել է Կիև, տեղեկացնում է BBC-ն:

Նշվում է, որ նրա այցի մասին ավելի վաղ չէր հայտարարվել։

Հայտնի է, որ Ջոնսոնն այս պահին բանակցում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Նրանց հանդիպման լուսանկարն իր թվիթերյան էջում հրապարակել է Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

Իր հերթին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ երկու երկրների առաջորդների հանդիպմանն այլ մասնակիցներ չկան, նրանք դեմ առ դեմ են հանդիպում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջոնսոնը հայտարարել էր, որ Ուկրաինային 100 մլն ֆունտ արժեքով լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի:

 

  • Կիսվել: