շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Անկասկած ԱՄՆ-ն պատրաստ է էլ ավելի խոր հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ. Մենենդես

Անկասկած ԱՄՆ-ն պատրաստ է էլ ավելի խոր հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ. Մենենդես

«Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցին ի պատասխան` ինչ կլինի, եթե Հայաստանը դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, անվտանգության երաշխիքներ ակնկալելով ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից, քանի որ վերջին սահմանային էսկալացիայի ժամանակ ՀԱՊԿ-ը չկատարեց իր պարտավորությունը՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը, ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, մշտապես հայանպաստ որոշումներով հայտնի սենատոր Բոբ Մենենդեսը վստահեցրել է.

«Անկասկած ԱՄՆ-ը պատրաստ է էլ ավելի խոր հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, բայց այս ամենին դժվար է հասնել, քանի դեռ Հայաստանը գործակցում է Ռուսաստանի հետ»:

  • Կիսվել: