Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի ղեկավարները
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանը և Միցոտակիսը կմասնակցեն Թուրք-հունական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 6-րդ նիստին։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն թուրք-հունական հարաբերությունների բոլոր ասպեկտները և երկու հարևան երկրների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։
Նշվում է նաև, որ կլինի կարծիքների փոխանակում երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և համաշխարհային գործընթացների վերաբերյալ, նախատեսվում է նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում։
Հանդիպումից հետո նախագահները հանդես կգան համատեղ ասուլիսով։


