չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Անկարան սպասում է պահի՝ սահմանին գործողությունները շարունակելու համար․ Էրդողանը

Անկարան սպասում է պահի՝ սահմանին գործողությունները շարունակելու համար․ Էրդողանը

Թուրքիայի զինված ուժերի գործողությունները Սիրիայի և Իրաքի հետ սահմանին չեն ավարտվել, Անկարան սպասում է հարմար պահի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողության Սիրիայի հյուսիսում, այն կարող է սկսվել ցանկացած պահի։ Թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում, որոնք այնտեղ գործողություններ են իրականացնում քրդական կազմավորումների դեմ, Դամասկոսը բազմիցս անօրինական է անվանել և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։

«Մեր անդրսահմանային գործողությունները չեն ավարտվել: Մենք պարզապես սպասում ենք հարմար պահի»,-ուրբաթ օրը TVnet-ին ասել է Էրդողանը:

Էրդողանը նաև մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր գլխավոր մրցակցին՝ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն կոչ է արել ճանաչել արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) որպես ահաբեկչական։

  • Կիսվել: