կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Անկարան նպատակ ունի անդամակցել ՇՀԿ-ին․ Էրդողան

Անկարան նպատակ ունի անդամակցել ՇՀԿ-ին․ Էրդողան

Այս տարի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովին որպես երկխոսության գործընկեր մասնակցելուց հետո Թուրքիան կարող է հետագա քայլ անել 2023 թվականին Հնդկաստանում կայանալիք գագաթաժողովում, ասել է Էրդողանը` հավելելով, որ Անկարան կազմակերպությանն անդամակցելու«նպատակ ունի», հաղորդում է Anadolu-ն:

«Իր ստեղծման օրվանից (ՇՀԿ-ն) հաղթահարել է անվտանգության, տնտեսական եւ առեւտրային լուրջ տարածություններ եւ շարունակում է ընդլայնվել այդ շրջանակներում: Ասիական մայրցամաքի որոշիչ դերը համաշխարհային տնտեսության մեջ արդեն ակնհայտ է»,- ասել է Էրդողանը։

Նա հավելել է, որ Թուրքիան «հաստատակամորեն մտադիր է շարունակել զարգացնել համագործակցությունը մայրցամաքային երկրների հետ՝ երկկողմ եւ բազմակողմ մակարդակներում»։

Հիշեցնենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-16-ը՝ Սամարղանդում։

  • Կիսվել: