շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Անկարան հումանիտար օգնություն կտրամադրի Ուկրաինային` գալիք ծանր ձմեռը հաղթահարելու համար. Էրդողանը Զելենսկիին

Անկարան հումանիտար օգնություն կտրամադրի Ուկրաինային` գալիք ծանր ձմեռը հաղթահարելու համար. Էրդողանը Զելենսկիին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարան հումանիտար օգնություն կտրամադրի Ուկրաինային` ՛՛գալիք ծանր ձմեռը հաղթահարելու համար՛՛, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Թուրքիայի ղեկավարի վարչակազմի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Նախագահ Էրդողանը զրույցի ընթացքում նշել է, որ Թուրքիան կշարունակի աշխատել` առաջիկա դժվարին ձմռան ամիսներին Ուկրաինայի ժողովրդի հումանիտար կարիքները բավարարելու համար՛՛:

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են ուկրաինական ճգնաժամի հետ կապված վերջին զարգացումները։

Էրդողանը նաեւ կողմ է արտահայտվել սննդամթերքի եւ այլ ապրանքների մատակարարման համար սեւծովյան մարդասիրական միջանցքի ընդլայնմանը եւ հույս հայտնել «Զապորոժիեի ատոմակայանի խնդրի» հնարավոր շուտափույթ լուծման համար։ Թուրքիայի նախագահը հավելել է, որ գնահատում է, թե ինչ ներդրում կարող է ունենալ Բալիում կայացած G20 գագաթաժողովի ընթացքում Զելենսկու հայտարարծ խաղաղության ծրագրի իրականացման հարցում:

  • Կիսվել: