կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Անհրաժեշտ է ԱՄՆ-ին և ԵՄ-ին ներգրավել Ուկրաինայի հարցով բանակցություններում. Իբրահիմ Քալըն

Անհրաժեշտ է ԱՄՆ-ին և ԵՄ-ին ներգրավել Ուկրաինայի հարցով բանակցություններում. Իբրահիմ Քալըն

Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հնարավոր բանակցություններին պետք է մասնակցեն նաև ԱՄՆ-ն և Եվրոպան։ Այս մասին շաբաթ օրը՝ հունվարի 14-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
Նրա խոսքով, կողմերն ի վերջո կնստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Սակայն խաղաղության մասին որոշումը պետք է կայացնեն ոչ միայն Ռուսաստանը և Ուկրաինան, կարծում է նա։

«Լուծումը պետք է մշակվի ոչ միայն Ուկրաինայի և Ռուսաստանի, նրա ղեկավարության միջև, այլ նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի մասնակցությամբ»,- ասել է Քալընը՝ պատասխանելով օտարերկրյա լրագրողների հարցերին։

Թուրքիայի ղեկավարի ներկայացուցիչը խոստովանել է, որ Եվրոպան կարող է հոգնել Ուկրաինայի հակամարտության հետագա երկարաձգումից։ Բացի դրանից, ապագայում եվրոպական հանրությունը կարող է հայտարարել Կիևին աջակցելու իրենց չցանկանալու մասին։ Սակայն այժմ, նրա կարծիքով, անհնար է քննարկել Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիրը, քանի որ աշխարհում տիրում են հակամարտության շարունակման տրամադրությունները։

«Միևնույն ժամանակ, Ուկրաինայի համար խաղաղության ցանկացած ծրագիր դատապարտված կլինի ձախողման, եթե այն հաշվի չառնի Ռուսաստանի կարծիքը», – ընդգծել է նա։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դեմ առ դեմ բանակցությունների վերջին փուլը կայացել է մարտի 29-ին Թուրքիայում։ Մինչ այս կողմերի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են Բելառուսում։

Ավելի ուշ Կիևը դուրս եկավ ձեռք բերված նախնական պայմանավորվածություններից և հոկտեմբերի 4-ին պաշտոնապես հրաժարվեց Մոսկվայի հետ շփումներից։

  • Կիսվել: