ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Անհայտ անձը ներխուժել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի տուն

Անհայտ անձը ներխուժել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի տուն

Անհայտ անձը ուրբաթ օրը ներխուժել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի տուն և հարձակվել նրա ամուսնու՝ Փոլի Փելոսիի վրա։ Այս մասին հաղորդվում է Sky News-ը։

Նշվում է, որ հանցագործը ձերբակալվել է։ Ներկայացուցիչների պալատի խոսնակն այդ պահին տանը չի եղել։

"Խոսնակը և նրա ընտանիքը շնորհակալություն են հայտնում նրանց, ովքեր առաջինն են արձագանքել միջադեպին, ինչպես նաև բժշկական մասնագետներին, ովքեր օգնություն են ցուցաբերել", - ասվում է հաղորդագրության մեջ:

Փոլ Փելոսին հոսպիտաացվել է։

  • Կիսվել: