ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Անգլիայում մզկիթ են հրկիզել

Անգլիայում մզկիթ են հրկիզել

Ոստիկանությունը հետաքննում է Անգլիայի հարավում գտնվող մզկիթի ենթադրյալ հրկիզումը՝ որպես «ատելության հողի վրա կատարված հանցագործություն», որը տեղի է ունեցել սինագոգի վրա հարձակումից մի քանի օր անց: Այս մասին հայտնել են Անգլիայի ոստիկանությունից, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ ոստիկաններին շաբաթ ուշ երեկոյան կանչել են հարավային ափին գտնվող Պիկհեյվեն քաղաքի մզկիթում տեղի ունեցած միջադեպի վայր։ Ոչ ոք չի տուժել, սակայն կրակը վնասել է մզկիթի գլխավոր մուտքը և դրսում կայանված մեքենան։

Հրդեհը բռնկվել է հինգշաբթի օրը Մանչեսթերի հյուսիսում գտնվող սինագոգի վրա հարձակումից հետո, որի հետևանքով երկու մարդ է մահացել, ևս երեքը՝ լուրջ վնասվածքներ ստացել։

  • Կիսվել: