հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՄՆ-ը զգուշացնում է ԵՄ-ին Ուկրաինա ռուսական ներխուժման վտանգի մասին

ԱՄՆ-ը զգուշացնում է ԵՄ-ին Ուկրաինա ռուսական ներխուժման վտանգի մասին

ԱՄՆ-ը զգուշացրել է Եվրամիությանը Ուկրաինա ռուսական «ներխուժման» ռիսկի մասին՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։ Այդ մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ամերիկացի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել, որ Ռուսաստանը կարող է քննարկել «ռազմական գործողության» հնարավորությունը։ Միաժամանակ, որևէ տվյալ, որի հիման վրա նման եզրակացություններ են արվել, չի փոխանցվել ԵՄ։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ վախերն ու գնահատականները հիմնավորվում են «հանրային հասանելի ապացույցներով»:

Կրեմլին մերձ գործակալության զրուցակիցն էլ նշել է, որ Ռուսաստանը մտադիր չէ պատերազմ սկսել Ուկրաինայի դեմ, բայց հասկացնում է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է ուժ կիրառելու։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հերքել է Մոսկվայի կողմից իբր ծրագրված ռազմական ներխուժման մասին հայտարարությունները։ Պոլյանսկին ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի ծրագրել և չի ծրագրում ռազմական ներխուժում Ուկրաինա։

  • Կիսվել: