կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՄՆ-ն ընդհուպ մոտեցել է կարմիր գծին. ՌԴ դեսպան

ԱՄՆ-ն ընդհուպ մոտեցել է կարմիր գծին. ՌԴ դեսպան

Շարունակելով զենք մատակարարել Ուկրաինային՝ ԱՄՆ-ն ընդհուպ մոտեցել է կարմիր գծին: Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

ՌԴ ԱԳՆ-ում «կարմիր գիծ» են անվանել հեռահար զենքերի մատակարարումը։ «ԱՄՆ-ի այս քայլերը միայն կբերեն հակամարտության երկարացման, կհանգեցնեն նոր զոհերի և ավերածությունների։ Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին՝ չհատել կարմիր գծերը, որոնց նրանք մոտեցել են։ Դադարեցրեք [Կիևին] մահաբեր զենքերով սպառազինումը»,- հավելել է Անտոնովը։

Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինային զենքի շարունակական մատակարարումը՝ ներառյալ ժամանակակից զենքերը, հետախուզական տվյալների և «ռազմական գործողությունների վարման ուղեցույցներով» օգնությունը, ինչպես նաև զինվորական հրահանգիչների ուղարկումը ԱՄՆ-ին դարձնում է հակամարտության մասնակից։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն խոստացել էր մատակարարել հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր։ Դա տեղի է ունեցել ռուսական ուժերի՝ Ուկրաինայի ռազմական հրամանատարության, կապի և էներգետիկ համակարգերի զանգվածային հարվածից հետո։ Պայթյունների պատճառով շատ քաղաքներ հոսանքազրկվել են, 14 մարդ զոհվել, 97-ը՝ վիրավորվել է։

Էսկալացիայի պատճառ է դարձել Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունը, որի պատճառով զոհվել է երեք մարդ, վնասվել է բուն կամուրջը՝ առաջացնելով հաղորդակցության խնդիրներ Ռուսաստանի մայրցամաքային մասի հետ։ Մոսկվան տեղի ունեցածը համարել է ահաբեկչություն, որը կազմակերպել են ուկրաինական հատուկ ծառայությունները։

  • Կիսվել: