երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ԱՄՆ-ը Ուկրաինային 275 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթ է հատկացրել

ԱՄՆ-ը Ուկրաինային 275 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթ է հատկացրել

Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 275 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին: Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Վաշինգտոնը ցանկանում է, որ ուկրաինական ուժերը հնարավորություն ունենան հետ մղելու Ռուսաստանի հարձակումը մասնավորապես Խարկովի ուղղությամբ:

Փաթեթը ներառում է զինամթերք HIMARS համակարգերի համար, հրետանային արկեր, հրթիռներ, Javelin և AT-4 հակատանկային համալիրներ, բարձր ճշգրտության ավիացիոն զինամթերք և այլ միջոցներ: Պետքարտուղարությունը հայտնել է, որ նախորդ փաթեթների շրջանակում հատկացված աջակցությունն արդեն հասել է առաջնագիծ, նոր սպառազինությունն էլ կփորձեն հնարավորինս արագ տեղափոխել Ուկրաինա:

  • Կիսվել: