չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ԱՄՆ-ը Սիրիայի ընդդիմությանը հումանիտար նորմերին հետեւելու կոչ է արել

ԱՄՆ-ը Սիրիայի ընդդիմությանը հումանիտար նորմերին հետեւելու կոչ է արել

Վաշինգտոնի վարչակազմը սիրիական ընդդիմությանը կոչ է արել հետեւել միջազգային հումանիտար նորմերին, քաղաքացիական բնակչության պաշտպանությանը եւ պետական ինստիտուտների պահպանմանը։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գրավոր հայտարարությունում։

«ԱՄՆ-ը կողմնակից է իշխանության խաղաղ հանձնմանը ներառական գործընթացի շրջանակում,- նշել է նա։- Այդ անցումային շրջանի ժամանակ սիրիացիները լիակատար իրավունք ունեն պահանջելու պետական ինստիտուտների պահպանում, կարեւոր ծառայությունների աշխատանքի վերականգնում եւ բնակչության խոցելի շերտերի պաշտպանություն»»։

«Մենք տեսել ենք ապստամբների ղեկավարների վերջին օրերի հայտարարությունները, բայց կգնահատենք ոչ միայն նրանց խոսքերը, այլեւ գործողությունները։ Մենք նորից կոչ ենք անում բոլոր խաղացողներին հարգել մարդու իրավունքները, զգուշության միջոցներ ձեռնարկել քաղաքացիական բնակչության պաշտպանության համար եւ հետեւել միջազգային հումանիտար իրավունքին»,- ավելացրել է Բլինքենը։ ԱՄՆ-ը «աջակցում է միջազգային ջանքերին [Սիրիայի նախկին նախագահ Բաշար] Ասադին եւ նրա կողմնակիցներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ սիրիացի ժողովրդի հանդեպ դաժանության եւ չարաշահումների համար»։

  • Կիսվել: