ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ-ը Ռուսաստանին համարել է «սուր սպառնալիք», իսկ Չինաստանին՝ «առավել կարեւոր մրցակից»

ԱՄՆ-ը Ռուսաստանին համարել է «սուր սպառնալիք», իսկ Չինաստանին՝ «առավել կարեւոր մրցակից»

ԱՄՆ-ը Ռուսաստանին համարում Է «սուր սպառնալիք աշխարհակարգի համար», իսկ Չինաստանը՝ «ԱՄՆ-ի կարեւոր ռազմավարական մրցակից եւ մարտահրավեր», հետեւում Է Պենտագոնի պարզաբանումներից, որոնք վերաբերում են նոր Ազգային պաշտպանության ռազմավարությանը։

«Պենտագոնը գործելու Է անհապաղ, որպեսզի ամրապնդի եւ աջակցի զսպմանը. դրա հետ մեկտեղ ՉԺՀ-ն մեր առավել կարեւոր ռազմավարական մրցակիցն Է եւ հիմնական մարտահրավերը»,-ընդգծել են նախարարությունում: Ճշտվում Է, որ ՉԺՀ-ն ունի «ռազմական, տնտեսական եւ տեխնոլոգիական ներուժ, որպեսզի մարտահրավեր նետի միջազգային համակարգին»:
 
Բացի այդ, ռազմավարության համաձայն, ԱՄՆ-ը բախվում Է այլ մշտական սպառնալիքների, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի, Իրանի եւ մարտնչող ծայրահեղական կազմակերպությունների կողմից:

«Պաշտպանության նախարարությունը ներդրումներ կանի իր համեմատական ռազմական առավելությունների ուժեղացման, ռազմական դիրքի ամրապնդման, կայուն լոգիստիկայի ապահովման եւ տարածաշրջանային դաշնակիցների ու գործընկերների հետ համագործակցության ընդլայնման գործում»,-հայտարարել են պաշտպանական գերատեսչությունում:

Ազգային պաշտպանության ռազմավարության գաղտնի վարկածը ներկայացվել Է ԱՄՆ-ի Կոնգրեսին: Ռազմավարության գաղտնի տեղեկություններ չպարունակող հատվածը կհրահպարակվի ավելի ուշ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: