շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ԱՄՆ-ը պետք է միանշանակ դատապարտի միջազգային իրավունքի խախտումը. Բրեդ Շերմանը՝ Սյունիքի իրավիճակի վերաբրեյալ

ԱՄՆ-ը պետք է միանշանակ դատապարտի միջազգային իրավունքի խախտումը. Բրեդ Շերմանը՝ Սյունիքի իրավիճակի վերաբրեյալ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսական Բրեդ Շերմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին՝ գրառում կատարելով Թվիթերի իր միկրոբլոգում: Օրենսդիրը մասնավորապես գրել է.

«Խիստ մտահոգված եմ ադրբեջանական զորամիավորումների՝ Հայաստանի սահմանը հատելու կապակցությամբ: Միացյալ Նահանգները պետք է միանշանակ դատապարտի միջազգային իրավունքի խախտումը և աշխատի Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման ուղղությամբ»,- գրել է Բրեդ Շերմանը:

 
 

 

  • Կիսվել: