ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունը. կոնգրեսական

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունը. կոնգրեսական

ԱՄՆ-ում տարբեր պաշտոնյաներ շարունակում են կոչ անել երկրի ղեկավարությանը դադարեցնել ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ։

ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ ագրեսիայի պատճառով։ Այս մասին Գոմեսը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում.

«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի վրա, այդ թվում՝ հարձակումները անմեղ քաղաքացիների վրա։

Պետքարտուղարությունն արագ գործեց՝ հրադադար ապահովելու համար, սակայն ԱՄՆ-ը պետք է հետագա քայլեր ձեռնարկի և դադարեցնի ռազմական աջակցությունը Ադրբեջանին»։

 

  • Կիսվել: