հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նկատմամբ, գրում է parstoday.com-ը:

ԱՄՆ-ի կառավարության պաշտոնյաները հայտարարել են, որ «Կեսարի օրենք» անունով հայտնի հակասիրիական օրենքն  ուժի մեջ է մտնել հունիսի 17-ին:

Օրենքը գործադրվել է, չնայած Սիրիայում սննդի ճգնաժամի մասին նախազգուշացումներին:

Հունիսի 16-ին, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյեր Պեդերսոնը Անվտանգության խորհրդում հայտարարել էր, որ 9 միլիոն 300 հազար սիրիացիներ չունեն սննդի անվտանգություն ևս երկու միլիոն մարդ գտնվում է ճգնաժամի եզրին ու եթե այս իրավիճակը շարունակվի, երկիրը կկանգնի սովի ճգնաժամի առջև:

Նույն օրը, ՄԱԿ-ում Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչները խստորեն քննադատել են Սիրիայի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումը:

  • Կիսվել: