կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՄՆ-ը փաստացի օկուպացրել է Գերմանիան, Կորեան և Ճապոնիան․ ՌԴ ղեկավար

ԱՄՆ-ը փաստացի օկուպացրել է Գերմանիան, Կորեան և Ճապոնիան․ ՌԴ ղեկավար

Ամերիկայի Միացյալ Նահանգները մինչ հիմա փաստացիորեն օկուպացնում է Գերմանիան, Ճապոնիան, Կորեայի Հանրապետությունը և այլ երկրներ, բայց միևնույն ժամանակ ցինիկաբար նրանց հավասար դաշնակիցներ է անվանում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Միացյալ Նահանգները դեռ փաստացի օկուպացնում է Գերմանիան, Ճապոնիան, Կորեայի Հանրապետությունը և այլ երկրներ: Եվ միևնույն ժամանակ ցինիկաբար նրանց անվանում է հավասար դաշնակիցներ։

Իսկ ի՞նչ համագործակցության մասին է խոսքը: Ամբողջ աշխարհը գիտի, որ այս երկրների ղեկավարներին հետևում են, այդ պետությունների առաջին դեմքերի ոչ միայն գրասենյակում, այլև բնակելի տարածքներում լսող սարքեր են տեղադրում։ Սա իսկական ամոթ է։ Ամոթ է և՛ նրանց համար, ովքեր դա անում են, և՛ նրանց համար, ովքեր ստրուկների պես լուռ են և կուլ են տալիս այդ կոպտությունը»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանին նոր տարածքներ միացնելու մասին պայմանագրերի ստորագրման արարողության ժամանակ։

  • Կիսվել: