ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ-ը միջուկային գործարքի կնքման պատասխանատվությունը դրել է Իրանի վրա

ԱՄՆ-ը միջուկային գործարքի կնքման պատասխանատվությունը դրել է Իրանի վրա

ԱՄՆ-ն Իրանի միջուկային գործարքի կնքման պատասխանատվությունը դրել է Թեհրանի վրա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Մեր գնահատմամբ՝ այս գործարքի կնքման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Իրանը», - ասել նա՝ վստահեցնելով, որ Վաշինգտոնը պատրաստ է «ամուր համաձայնագիր» ստորագրել, եթե Թեհրանը նույն մտածելակերպն ունի։ Միևնույն ժամանակ, Փսակին ասել է, որ ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանը Վիեննայում բազմակողմ բանակցությունների ընթացքում հարցեր է բարձրացնում, որոնք կապված չեն միջուկային գործարքի հետ։
 
«Մենք տեսանք, որ Իրանը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք կապ չունեն միջուկային գործարքի (Վաշինգտոնի և Թեհրանի կողմից) բոլոր պայմանների փոխադարձ կատարման հետ», - ասել նա։
 
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Իրանին կոչ անել կենտրոնանալ պայմանավորվածությունների վրա, այլ ոչ թե ձգտել քննարկումներ սկսել երկխոսության համատեքստից դուրս կամ մեղադրել ուրիշներին բանակցությունների դադարեցման համար:
 
Հիշեցնենք, փետրվարին հաղորդվում էր, որ Վիեննայում ընթացող բանակցությունների մասնակիցները հնարավորինս մոտ են միջուկային գործարքի շուրջ համաձայնագրի կնքմանը։ Այս հայտարարությունն արել էր Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քիանին։

  • Կիսվել: