չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ԱՄՆ-ը հրաժարվել է Ուկրաինային ATACMS հեռահար հրթիռներ մատակարարել. Politico

ԱՄՆ-ը հրաժարվել է Ուկրաինային ATACMS հեռահար հրթիռներ մատակարարել. Politico

ԱՄՆ իշխանությունները չեն նախատեսում հետևել Մեծ Բրիտանիայի օրինակին՝ Ուկրաինայի զինված ուժերին հեռահար հրթիռներ մատակարարելու հարցում։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը կշարունակի Կիևին Patriot համալիրներ, զինամթերք և զրահատեխնիկա մատակարարել։ Այս մասին հայտնել է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Բրիտանիան Ուկրաինային պայման է առաջադրել՝ հեռահար հրթիռներն օգտագործել միայն երկրի ներսում գտնվող թիրախները խոցելու համար։

Մայիսի 9-ին ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել, որը գնահատվում է 1,2 մլրդ դոլար։ Վաշինգտոնը նաև հայտարարել է, որ շարունակելու է «աջակցել Ուկրաինայի հրատապ կարիքներին» և զարգացնել ուկրաինական զինուժի կարողությունները:

  • Կիսվել: