երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԱՄՆ-ը հերքել Է Ուկրաինայի օդուժի համար աֆղանցի օդաչուներ պատրաստելու մասին տվյալները

ԱՄՆ-ը հերքել Է Ուկրաինայի օդուժի համար աֆղանցի օդաչուներ պատրաստելու մասին տվյալները

ԱՄՆ-ն աֆղանցի նախկին օդաչուների չի վարժեցնում Ուկրաինա ուղարկելու համար:

Այդ մասին հայտարարել են Պենտագոնում: «Մեզ հայտնի չԷ աֆղանցի օդաչուներ պատրաստելու վերաբերյալ որեւԷ պլանի մասին:
 
Ուկրաինային պաշտպանական օգնություն ցուցաբերելու համատեքստում մենք կենտրոնացել ենք այն հնարավորությունների վրա, որոնք կարող ենք ցուցաբերել սահմանված ժամանակի շրջանակներում՝ արեւելքում եւ հարավում պայքարելու համար, որոնք չեն պահանջում զգալի նախապատրաստում»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:
 
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում ՌԻԱ Նովոստիին հաղորդել են, որ նույնպես տեղյակ չեն աֆղանցի օդաչուներ պատրաստելու պլաններից: Ավելի վաղ ռազմա-դիվանագիտական աղբյուրը լրագրողներին հայտնել Է, որ Պենտագոնը Կիեւի համար աֆղանցի օդաչուներ Է հավաքագրում, որոնք մեկ տարի առաջ փախել Էին ԱՄՆ, նրանց   պատրաստումն սկսվել Է Կալիֆոռնիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: