ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱՄՆ-ը, Գերմանիան եւ Ֆրանսիան են շատ բանով որոշում Ուկրաինայի գործողությունները. Welt

ԱՄՆ-ը, Գերմանիան եւ Ֆրանսիան են շատ բանով որոշում Ուկրաինայի գործողությունները. Welt

Ուկրաինան օգնության կարիք ունի Արեւմուտքի կողմից, ուստի նրա գործողությունները շատ բանով կախված են ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի դիրքորոշումից:

 Այս կարծիքն Է հայտնել գերմանական Die Welt-ի մեկնաբան Քրիստոֆ Շլիցն օգոստոսի 22-ին հրապարակված հոդվածում:

«Պարզ Է, որ, հակառակ Կիեւի ինքորոշման իրավունքի մասին հրապարակային հայտարարությունների, հենց ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնն են որոշում, թե ինչ անի (Վլադիմիր) Զելենսկին: Քանի որ առաջին հերթին առանց Արեւմուտքի կողմից ֆինանսական եւ ռազմական օգնության Ուկրաինան միանգամայն անօգնական կլիներ»,- գրում Է հեղինակը: Մեկնաբանը նշում Է, որ Արեւմուտքը միասնական ռազմավարություն չունի Ուկրաինայի թեմայով: Շլիցը մատնանշում Է Կիեւին ավելի շատ զենք մատակարարելու՝ Վաշինգտոնի ցանկությունը, մինչդեռ, նրա խոսքով՝ Բեռլինը եւ Փարիզը հակված են դեպի դիվանագիտական լուծման որոնումը: Հեղինակը կարծում Է, որ միեւնույն Է հակամարտությունը վաղ թե ուշ կավարտվի բանակցությունների սեղանի շուրջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: