ԱՄՆ-ը Եվրոպային հայտնել է ընտրություններից հետո Կիևի հետ բանակցությունները վերսկսելու ռուսական կողմի պատրաստակամության մասին
ԱՄՆ ներկայացուցիչները եվրոպացի գործընկերներին հայտնել են Ռուսաստանի՝ Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու «նոր պատրաստակամության» մասին։ Այս մասին հայտարարել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում՝ վկայակոչելով ամերիկյան կողմի տեղեկությունը, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:
Նշվում է, որ, ըստ ֆրանսիական կողմի, բանակցային գործընթացի հնարավոր վերսկսումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից հետո։ Ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 18–20-ը։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ սեպտեմբերի 6-ին, ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Կիևում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները։
Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը՝ արդար խաղաղության հասնելու նպատակով, իսկ խորհրդակցությունների հաջորդ փուլի ձևաչափը դեռ պետք է համաձայնեցվի։



