ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ-ը եւ Հնդկաստանը «պաշտպանական փոխանակություն» կգործարկեն տիեզերական ոլորտում. Պենտագոն

ԱՄՆ-ը եւ Հնդկաստանը «պաշտպանական փոխանակություն» կգործարկեն տիեզերական ոլորտում. Պենտագոն

ԱՄՆ-ը եւ Հնդկաստանը մինչեւ տարեվերջ «պաշտպանական փոխանակություն» կկատարեն տիեզերական ոլորտում ռազմական գերատեսչությունների միջեւ:

Այդ մասին հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:
 
«Մենք հանձնառու ենք մինչեւ այս տարվա վերջ նոր պաշտպանական փոխանակություն գործարկելու մեր տիեզերական հրամանատարության եւ Հնդկաստանի պաշտպանական տիեզերական գործակալության միջեւ»,-ասել Է Օսթինը՝ հանդես գալով «2+2» ձեւաչափով ամերիկա-հնդկական բանակցությունների արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում: Նա հավելել Է, որ աճում Է երկրների կոոպերացիան նաեւ կիբեռոլորտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: