հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՄՆ-ը ապացույցներ չունի, որ Չինաստանը ռազմական օգնություն է ցուցաբերում Ռուսաստանին. Սպիտակ տուն

ԱՄՆ-ը ապացույցներ չունի, որ Չինաստանը ռազմական օգնություն է ցուցաբերում Ռուսաստանին. Սպիտակ տուն

Ներկայում ԱՄՆ իշխանությունները չեն տեսնում Ռուսաստանին Չինաստանի ռազմական օգնության ապացույցներ Ուկրաինայում գործողության լույսի ներքո, բայց չգիտեն, թե իրավիճակը հետագայում ինչպես կզարգանա:

Այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։
 
«Ես չեմ կարող ապագայի վերաբերյալ կանխատեսումներ անել: Կարող եմ ասել, որ նախագահ Բայդենի և նախագահ Ծինփինի զրույցից հետո մենք չենք տեսել Չինաստանի կողմից Ռուսաստանին զենք տրամադրելը։ Բայց մենք, իհարկե, ուշադրությամբ հետևում ենք, մենք կշարունակենք վերահսկել դա»,- ասել է նա։
 
Սալիվանը հավելել է, որ Բայդենը մտադիր է քննարկել «Չինաստանի պոտենցիալ ներգրավվածությունը Ուկրաինայի հակամարտությանը» ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ առաջիկա հանդիպման ժամանակ։

  • Կիսվել: