հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՄՆ-ում վերջին 70 տարվա մեջ առաջին անգամ մահապատժի կենթարկվի կին

ԱՄՆ-ում վերջին 70 տարվա մեջ առաջին անգամ մահապատժի կենթարկվի կին

ԱՄՆ Վերաքննիչ դաշնային դատարանը չեղարկել է ստորին ատյանի դատարանի որոշումը, որով հետաձգվել է վերջին 70 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջը մահապատժի ենթարկելու դատավճիռը։ Այս մասին հայտնում է NBC News-ը:

Նշվում է՝ դատապարտյալ  Լիզա Մոնտգոմերին մեղավոր է ճանաչվել 2004-ին հղի կնոջ առանձնակի դաժան սպանության համար:

Ավելի վաղ նախատեսված էր դատավճիռն իրականացնել դեկտեմբերի 8-ին, Ինդիանայում՝ մահացու ներարկման միջոցով, բայց այն չի կայացել:

Հետաձգման պատճառ եղել է մեղադրյալի փաստաբանների կորոնավիրուսով վարակվելը, որից հետո նրանց ժամանակ է տրվել վերականգնվելու և պատժի մեղմացման միջնորդություն ներկայացնելու համար։

Հեռուստաալիքը հավելում է նաև, որ շրջանային դատարանը մահապատժի իրականացումը տեղափոխել էր հունվարի 12, բայց այս պահին որոշումը չեղյալ է հայտարարվել, և այն կարող է տեղի ունենալ ավելի վաղ:

 

  • Կիսվել: