երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ-ում մեկ արտահայտությամբ են նկարագրել Բայդենի քաղաքականությունը

ԱՄՆ-ում մեկ արտահայտությամբ են նկարագրել Բայդենի քաղաքականությունը

Ջո Բայդենի վարչակազմի կողմից թույլ տրված քաղաքական ձախողումները պետք է հանգեցնեն միջանկյալ ընտրություններում հանրապետականների հաղթանակին և օրակարգում մնացած շատ քաղաքական հարցերի վերանայմանը, գրում է Էնդի Պազդերը Fox News-ի համար։

«Հանրապետականների համար այսօր ավելի նպատակահարմար քարոզարշավի կարգախոսը կլինի «Կանգնեցրե՛ք հիմարներին», հաշվի առնելով այն ճգնաժամերը, որոնք նախագահ Ջո Բայդենը և Կոնգրեսում նրա դեմոկրատ դաշնակիցները առաջացրել, սրել են կամ չեն կարողացել լուծել՝ ռեցեսիայից մինչև գնաճ և էներգիայի պակասուրդ, բաց սահմանները, մոլեգնող հանցագործություն և Արմագեդոնի վտանգ»,- ասել է դիտորդը։

Ըստ հեղինակի՝ բազմաթիվ հարցումներ ցույց են տալիս, որ հաջորդ ամսվա ընտրություններում հանրապետականները հեշտությամբ կվերականգնեն իրենց վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի նկատմամբ։ Անցյալ շաբաթ հրապարակված Մոնմութ համալսարանի հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 47 տոկոսը ցանկանում է, որ հանրապետականները ղեկավարեն Կոնգրեսը:

  • Կիսվել: