շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի

ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի

ԱՄՆ-ի հարավ-արևելյան վեց նահանգներում մոլեգնող «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի: Այս մասին հաղորդում է CNN-ը։

Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատերը դեռ անհետ կորած են։ Ըստ հրապարակման, նաև հնարավոր է, որ նրանք պարզապես չեն կարողանում կապ հաստատել հարազատների հետ՝ հաղորդակցության ենթակառուցվածքի վնասվելու պատճառով։

Հոկտեմբերի 2-ին հաղորդվել էր փոթորկի հետևանքով 166 զոհի մասին։

Ավելի քան մեկ միլիոն սպառող առանց էլեկտրականության է մնացել Վիրջինիայում, Հյուսիսային Կարոլինայում, Հարավային Կարոլինայում, Ջորջիայում և Ֆլորիդայում:

Ըստ գիտնականների՝ «Հելեն»-ի ուժգնության վրա ազդել է կլիմայի փոփոխությունը։ 

 

  • Կիսվել: