ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզնի շուրջ երկխոսության ժամանակ քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում

ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզնի շուրջ երկխոսության ժամանակ քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում

Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիմի շուրջ երկխոսության երրորդ հանդիպումը։ Հանդիպմանը նախագահում էին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը եւ Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը։ Երկխոսությանը, ըստ Պետդեպի, մասնակցել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։

Երկու կողմերը խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ ամուր պաշտպանական գործընկերության հետագա խորացումն ու ամրապնդումը խթանելու իրենց հանձնառությունը։ Նրանք ողջունել են երկկողմ առեւտրային հարաբերությունների վերջին աճը եւ վերահաստատել են բոլոր հնարավոր ոլորտներում տնտեսական համագործակցությունը զարգացնելու իրենց փոխադարձ վճռականությունը։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները, խորհրդակցություններ են անցկացրել անդրատլանտյան հարաբերությունների ամրապնդման կարեւորության շուրջ։ Նրանք ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը՝ դրա բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով։ Պատվիրակությունները վերահաստատել են իրենց անսասան աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ քննարկել ՆԱՏՕ-ի գործողությունների հետագա համակարգման ուղիները։ Միացյալ Նահանգները ողջունել է Թուրքիայի՝ Ստամբուլի հացահատիկի գործարքում միջնորդությանն ուղղված ջանքերը:

Երկու պատվիրակությունները քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներն աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում, եւ ընդգծել խաղաղության ամրապնդման կարեւորությունը Հարավային Կովկասում։

Երկու կողմներն էլ ողջունել են այս եւ այլ հարցերի շուրջ շարունակվող մտքերի ակտիվ եւ անկեղծ փոխանակումը եւ պայմանավորվել շարունակել բարձր մակարդակի այցերն ապագայում։

  • Կիսվել: