երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ Սենատը չեղարկել է Թուրքիայի հետ F-16 կործանիչների գործարքի սահմանափակումները․ Yeni Şafak

ԱՄՆ Սենատը չեղարկել է Թուրքիայի հետ F-16 կործանիչների գործարքի սահմանափակումները․ Yeni Şafak

ԱՄՆ Սենատը չեղարկել է Թուրքիայի հետ F-16 կործանիչների գործարքի սահմանափակումները, գրում է Yeni Şafak-ը։

«Բոլոր սահմանափակող պայմանները, որոնք ավելացվել էին Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու մասին օրինագծում, հեռացվել են օրինագծի Սենատի տարբերակից»,-գրում է պարբերականը։

Ավելի վաղ ԱՄՆ-ն պաշտոնական ծանուցում է ուղարկել Թուրքիային՝ նրան F-35 կործանիչների մատակարարման ծրագրից բացառելու մասին՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգեր գնելու պատճառով։ Վաշինգտոնը անվավեր է ճանաչել Թուրքիայի հետ F-35-երի հարցով հուշագիրը՝ այն ստորագրելով ծրագրի մնացած յոթ գործընկերների հետ՝ Մեծ Բրիտանիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Ավստրալիա, Դանիա, Կանադա եւ Նորվեգիա։

 

  • Կիսվել: