երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԱՄՆ սենատորներն առաջարկել են զենք մատակարարել ժողովրդավարական դաշնակիցներին՝ չկրճատելով սեփական ռազմական պաշարները

ԱՄՆ սենատորներն առաջարկել են զենք մատակարարել ժողովրդավարական դաշնակիցներին՝ չկրճատելով սեփական ռազմական պաշարները

ԱՄՆ սենատորներ, դեմոկրատ Ջին Շահինը և հանրապետական ​​Թոմ Թիլիսը, Զինված ծառայությունների կոմիտեի անդամները ներկայացրել են օրինագիծ, որը թույլ կտա Միացյալ Նահանգներին ռազմական օգնություն տրամադրել դաշնակիցներին՝ առանց սեփական պաշարները կրճատելու:

Օրենսդիրների հայտարարության համաձայն, որը տարածել է Շահինը, օրինագծով նախատեսվում է ստեղծել կարևորագույն զինամթերքի ձեռքբերման հիմնադրամ (CMAF), որը պաշտպանության նախարարին թույլ կտա «ավելի լավ կառավարել արդյունաբերության ոլորտը և աջակցել ռազմամթերքի հատուկ տեսակներին, որոնք վճռորոշ նշանակություն ունեն ԱՄՆ-ի համար»: 

«Կարևոր է, որ ԱՄՆ-ը կարողանա արդյունավետորեն աջակցել մեր ժողովրդավարական դաշնակիցներին՝ միաժամանակ պահպանելով մեր սեփական ռազմական պաշարները ճգնաժամի ժամանակ»,- ասել է Շահինը:


«Մեր երկկուսակցական օրինագիծը կարևոր նշանակություն ունի հետագա պոտենցիալ հակամարտություններում մեր դաշնակիցներին արագ զինելու Ամերիկայի կարողությունների մեծացման համար՝ չօգտագործելով սպառազինության մեր սեփական պաշարները, ինչը մեծապես կբարձրացնի մեր ազգային անվտանգությունը և ռազմական պատրաստվածությունը»,- հայտարարել է Թիլիսը: 

Բացի Շահենից և Թիլիսից, օրինագիծը ստորագրել են երկու կուսակցությունների ութ սենատորներ:

  • Կիսվել: