երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներին կոչ է արել ազդել Իրանի վրա՝ կանխելու տարածաշրջանում լարվածության աճը

ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներին կոչ է արել ազդել Իրանի վրա՝ կանխելու տարածաշրջանում լարվածության աճը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հետ՝ ընդգծելով, որ Մերձավոր Արևելքում էսկալացիան չի բխում որևէ մեկի շահերից, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է տարածաշրջանում էսկալացիայի ռիսկով, հատկապես երբ Իրանը սպառնացել է Իսրայելին՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի դեսպանատան համալիրի վրա ավիահարվածի:

Միլլերը նշել է, որ Բլինքենը հեռախոսազրույցների ընթացքում իր գործընկերներին կոչ է արել օգտագործել իրենց ազդեցությունն Իրանի վրա՝ կանխելու տարածաշրջանում լարվածության աճը:

  • Կիսվել: