երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել վերջ տալ թշնամանքին ու բռնություններին

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել վերջ տալ թշնամանքին ու բռնություններին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն այսօր Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել վերջ տալ թշնամանքին ու բռնություններին՝ տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:

Կրետե կատարած այցի ժամանակ Մայք Փոմփեոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման թեման քննարկել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ:

«Արտգործնախարարն ու ես դիմել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին ու կոչ արել դադարեցնել բռնությունները, աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ու հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցություններին»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

  • Կիսվել: