երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ պետքարտուղարն այցով Իսրայել է ժամանել

ԱՄՆ պետքարտուղարն այցով Իսրայել է ժամանել

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը Իսրայել է ժամանել իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում, հայտնում է Ynet պորտալը։

Թել Ավիվում նախատեսված է նրա հանդիպումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որից հետո նախատեսված է նրա հանդիպումն Իսրայելի ռազմական կաբինետի անդամների հետ։

Բլինկենը նախկինում եղել է Սաուդյան Արաբիայում և Եգիպտոսում։ Ինչպես հաղորդել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, հաջորդ մերձավորարևելյան շրջագայության ընթացքում պետքարտուղարը մտադիր է քննարկել անհապաղ հրադադարի շուրջ համաձայնության հասնելու ջանքերը՝ նախատեսելով մնացած բոլոր պատանդների ազատ արձակումը, Գազայի հատվածին մարդասիրական օգնության ծավալների ավելացումը, ինչպես նաև հետկոնֆլիկտային շրջանում կոորդինացիան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: