ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ժամանել է Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ժամանել է Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնն այսօր ժամանել է Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը։

Նշվում է, որ Բաքվում Օլսոնը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մի շարք բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաների հետ։

՛՛Պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնն այցի ընթացքում կվերահաստատի Հարավային Կովկասում ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագայի հասնելու Միացյալ Նահանգների հանձնառությունը՛՛,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Օլսոնի այցը Բաքու կշարունակվի մինչև ապրիլի 21-ը։

Նշենք, որ մինչ Բաքու մեկնելը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը երկօրյա այցով Հայաստանում էր, որտեղ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

  • Կիսվել: