կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բլինքենը հորդորել է Հայաստանի և Ադրբեջանի արգործնախարարներին մինչև ամսվա վերջ կրկին հանդիպել

Բլինքենը հորդորել է Հայաստանի և Ադրբեջանի արգործնախարարներին մինչև ամսվա վերջ կրկին հանդիպել

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Ջ. Բլինքենը հորդորել է Հայաստանի եւ Ադրբեջանի արգործնախարարներին կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ։ Այս մասին հրապարակում է կատարել  պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսը։

«Բլինքենը երեկ հյուրընկալել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ «վերջին մարտերից հետո առաջին ուղիղ բանակցությունների համար: Պետքարտուղար Բլինկենը ցավակցություն է հայտնել զոհվածների համար և ընդգծել հետագա ռազմական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով խաղաղ գործընթացին վերադառնալու կարևորությունը։ Նրանք քննարկել են հետագա քայլերը, և Ջ. Բլինկենը հորդորել է կողմերին կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ»,- ասված է պետքարտուղարի հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: