կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Պետդեպը ողջունում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ցանկացած ջանք

Պետդեպը ողջունում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ցանկացած ջանք

ԱՄՆ փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը մի բան է, որի վրա ներկայիս վարչակազմը շարունակում է աշխատել։

«Դա մի բան է, որի վրա նաև ինքը՝ պետքարտուղարը, բավականին կենտրոնացած է: Եվ այսպես, մենք ողջունում ենք ցանկացած ջանքեր, որոնք կօգնեն մեզ հասնել կայուն խաղաղության», -ասել է Պատելը:

Նա նաև հավելել է, որ տեղեկություն չունի այն մասին, թե արդյոք Հարավային Կովկասի հարցերով պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն կմիանա պետքարտուղար Բլինկենի Մյունխեն կատարելիք այցին:

  • Կիսվել: