ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ չի ճանաչում Հարավային Օսիայի հանրաքվեն

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ չի ճանաչում Հարավային Օսիայի հանրաքվեն

Երեկ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր, որ հանրապետությունը մտադիր է մտնել Ռուսաստանի կազմ և միավորվել Հյուսիսային Օսիայի հետ։

 

ԱՄՆ-ը չի ճանաչի Հարավային Օսիայի՝ Ռուսաստանին միանալու հանրաքվեն: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Մենք չենք ճանաչի Ռուսաստանի կամ [հարակից] ուժերի կողմից վրացական տարածքը բաժանելու ջանքերի արդյունքները»,- ՏԱՍՍ-ը մեջբերել է նրա խոսքերը։

Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվե կարող է անցկացվել մայիս-հունիս ամիսներին։ Այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին:

  • Կիսվել: