ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ նոր պատժամիջոցները հակասում են միջուկային գործարքին վերադառնալու մասին հայտարարություններին. Խաթիբզադե

ԱՄՆ նոր պատժամիջոցները հակասում են միջուկային գործարքին վերադառնալու մասին հայտարարություններին. Խաթիբզադե

Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների ընդունումը հակասում է միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու մտադրության մասին ամերիկյան կողմի հայտարարություններին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

Գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պաշտոնյան ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային գործարքի պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը խախտելու համար:

«Այդ գործողությունները վկայում են, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը, հակառակ իր հայտարարությունների, օգտագործում է ցանկացած հնարավորություն, որպեսզի առանց որևէ հիմքի ուժեղացնի Իրանի ժողովրդի նկատմամբ գործադրվող ճնշումը»,- ասել է Խաթիբզադեն:

Նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր Իրանի ևս մեկ ֆիզիկական և չորս իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։

  • Կիսվել: