երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ Ներկայացուցիչների տունը «TikTok»-ին վերաբերող օրինագիծ է ընդունել

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը «TikTok»-ին վերաբերող օրինագիծ է ընդունել

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը չորեքշաբթի ընդունել մի օրինագիծ, որը պահանջում է «TikTok» հավելվածը կառավարող ընկերությունից խզել կապերը չինական սեփականատեր «ByteDance»-ից: Հակառակ դեպքում այն կարող է արգելվել ԱՄՆ-ում: Սակայն, օրինագիծը լուրջ քննադատության է արժանացել խոսքի ազատության պաշտպանության ջատագովների կողմից և կարող է չընդունվել Միացյալ Նահանգների Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում: Հայտնի է, որ ներկայում «TikTok»-ից օգտվում են մոտ 170 միլիոն ամերիկացիներգրում է Ամերիկայի Ձայնը։

Սոցիմեդիայի հանրահայտ հավելվածի՝ «TikTok»-ի վերաբերյալ տարիներ շարունակ ԱՄՆ-ում չեն դադարում մտահոգությունները՝ կապված մարդկանց անձնական տվյալների գաղտնիության ապահովման հետ: ԱՄՆ օրենսդիրները չորեքշաբթի այս ուղղությամբ լուրջ քայլ կատարեցին՝ կոչ անելով «TikTok» հավելվածը կառավարող ընկերությանը խզել կապերը չինական մայր կազմակերպությունից՝ «ByteDance»-ից:

«Այսօր հստակ ուղերձ ենք հղում, որ թույլ չենք տա մեր հակառակորդներին մեր դեմ որպես զենք օգտագործել ազատությունները»,- հայտարարել է հանրապետական կոնգրեսական Քեթի ՄըքՄորիս Ռոջերսը:

ԱՄՆ Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցությունների նշանակալի աջակցությամբ ընդունված օրինագիծը, փաստորեն, սահմանում է, որ առկա տեսքով «TikTok»-ը սպառնալիք է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը:

  • Կիսվել: