Ես աջակցում եմ հազարավոր մարդկանց, ովքեր տառապում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումից․ Ջուդի Չուն ևս միացել է Բայդենին ուղղված կոչին
Ես աջակցում եմ հազարավոր մարդկանց, ովքեր տառապում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի ապօրինի ց։ Այս մասին Թվիթերում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն։
«Ես հպարտությամբ եմ միացել Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆին և մեր գործընկերներին նախագահ Բայդենին ուղղված նամակում ՝ կոչ անելով նրան միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի պաշտպանության համար»,- գրել է նա։
Հիշեցնեք՝ նախօրին Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգությունը։



